Ցմահ բանտարկություն՝ անչափահասի հոգին բռնաբարության միջոցով դևից ազատելու փորձերի համար


05:30 , 5 մայիս, 2018

Հնդկական գյուղերից մեկում ոմն 77-ամյա տեղացի գուրու Ասարամ Բապուն հրավիրվել էր բնակիչներից մեկի տուն՝ երիտասարդ աղջկա հոգին դևից ազատելու։

Գուրուն մեծ ոգևորությամբ գործի էր անցել, բայց ահա դևին քշելու լեգենդար ձևերի փոխարեն կիրառել էր իր յուրահատուկ մոտեցումը՝ բռնություն և սեքս, իսկ ավելի հստակ՝ բռնաբարել էր աղջկան։ Զարմանալի է, որ դա առաջին անգամ չէր, մի քանի տարի առաջ նա նույն կերպով 16-ամյա աղջկանից քշել էր սատանաներին։ Իսկ այս անգամ ինչ-որ բան այնպես չստացվեց, քանի որ նրա տարօրինակ մեթոդի մասին իմացան կառավարությունում և նրա դեմ քրեական գործ հարուցեցին։ Կարճ ժամանակ անց գուրուին և նրա երկու հանցակիցներին ցմահ բանտարկեցին։