Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերները կիբերհարձակման են ենթարկվել


18:50 , 4 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերները մայիսի 2-ին կիբերհարձակման են ենթարկվել, որի հետևանքով համակարգչային վիրուսը վնասել է գործակալության տվյալների բազան, ծրագրերը և էլեկտրոնային հասցեները։ Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն։

Կիբերհարձակման արդյունքում առաջացած խնդիրների լուծման համար գործակալության հետ աշխատում են բոլոր համապատասխան գերատեսչությունները։ Ընդ որում՝ նշվում է, որ միջազգային ավիացիոն ֆիքսված հեռահաղորդակցության ցանցերի և ուրիշ այլընտրանքային միջոցների շնորհիվ գործակալությունն արդեն բոլոր շահառուներին արդեն տեղեկատվություն ապահովել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։