Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի իրավական դաշտում. Զախարովա


15:10 , 4 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանն իր ներքին խնդիրները պետք է լուծի Սահմանադրության համաձայն` իրավական դաշտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա հիշեցրել է, որ վարչապետի նոր ընտրությունները երկրում նախատեսված են մայիսի 8-ին, իսկ իրավիճակը ներկայումս կայունացել է:

Զախարովան նաև հավելել է, որ Հայաստանը ու Ռուսաստանն անփոփոխ նպատակ ունեն զարգացնել դաշնակցային փոխգործակցությունը և ինտեգրացիոն համագործակցությունը: