Պուտին-Թրամփ հանդիպման հարցում հստակություն չկա. Պեսկով


14:30 , 4 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ամերիկյան կողմը, չնայած դրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալու պատրաստակամության մասին, դեռ ոչ մի քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ. հայտնում է РИА Новости-ն:

Պեսկովի խոսքով` այդ հարցում որևէ հստակություն մինչ օրս չկա: