Թրամփը ցանկանում է թուլացնել ԱՄՆ-ի զորակազմը Հարավային Կորեայում


13:00 , 4 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է Պենտագոնին` մշակել Հարավային Կորեայում ԱՄՆ զինծառայողների

թվի կրճատման տարբերակներ: Այդ մասին գրում է New York Times-ը. տեղեկացնում է Газета.ру-ն:

Պարբերականի զրուցակիցները, մասնավորապես, նշել են, որ Թրամփը ցանկանում է կրճատել զինվորների թիվը ֆինանսավորման խնդրի պատճառով:

Միևնույն ժամանակ, աղբյուրները նշել են, որ դա չի դառնա Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման թեմաներից մեկը: