Տղամարդը լուսանկարել է քաղցկեղից մահացող կնոջը` որպես նշան հավերժ սիրո


01:30 , 4 մայիս, 2018

Անջելո Մերենդինոն երիտասարդ տղամարդ է, որն ապրել է կյանքում ամենասարսափելի բաներից մեկը` սիրելի մարդու մահը: Կինը մահացել է քաղցկեղից: Նա մինչև վերջ պայքարում էր, իսկ ահա հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Այդ ամբողջ ընթացքում Անջելոն նրա կողքին էր և պայքարում էր սիրելիի հետ: Եվ այսօր միակ բանը, որ մնացել է, լուսանկարներն են: Լուսանկարներ, որ լի են ցավով, հուսահատությամբ ու անզորությամբ: