Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է


23:10 , 3 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  տուժածների թիվը հասել է 133-ի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ հայտարարվել էր 105 տուժածի մասին:

Վնասվածքներ ստացած մարդկանցից 32-ը տեղափոխվել են  հիվանդանոց, 89-ը բուժվում են ամբուլատոր պայմաններում: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են շտապ օգնության 15 մեքենա  և ուղղաթիռ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։