ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում: