Ֆրիդա Կալոյի ինտիմ լուսանկարները, որոնք արվել են նրա ամենամոտ ընկերուհու կողմից. պատմություն, որը նոր է բացահայտվել


06:45 , 4 մայիս, 2018

Երկար ժամանակ նրան համեմատում էին Սալվադոր Դալիի հետ: Այս մեքսիկուհին իր ուրույն ոճն ուներ նկարչության ոլորտում: 

Ֆրիդա Կալոն ծնվել է Մեխիկոյում: Մայրը շատ խիստ է եղել և պատկանել է կաթոլիկ եկեղեցուն: Հոր հետ աղջնակը ջերմ հարաբերություններ է ունեցել:

6 տարեկանում երեխան հիվանդություն է ձեռք բերում: Այդ ամենը նրա վրա չէր կարող հետք չթողնել: Նրա աջ ոտքը կարճ է լինում ձախից: Աղջիկը շատ էր ամաչում այս ամենից։ Դպրոցում նրան անվանում էին «փայտե ոտքով աղջիկ»:

Ֆրիդան այդ թերությունը փորձում էր կոծկել երկար զգեստներ հագնելով:

17 տարեկանում աղջիկը հանդիպում է ևս մեկ փորձության: Ավտոբուսը, որով նա երթևեկում էր, բախվում է տրամվայի: Այս վթարի պատճառով Ֆրիդան շատ կոտրվածքներ է ստանում: 

Աղջիկը երկու տարի շարունակ գամվում է անկողնուն: Նրա միակ հանգստությունը դառնում է նկարչությունը: 

1930թ. ամուսնանում է մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, ով իրենից 21 տարի մեծ էր: Երեխաներ չունեին, քանի որ Ֆրիդան շատ վնասվածքներ ուներ: