Եվս մեկ ապացույց, որ կենդանիները երբեմն շատ ավելի նվիրված են լինում, քան մտերիմները


05:00 , 3 մայիս, 2018

Շներին հենց այնպես չէ, որ անվանում են մարդու լավագույն բարեկամներ։ Նրանց հաջողվում է ապացուցել իրենց նվիրվածությունն այնպիսի իրավիճակներում, երբ նրանց օգնությունը հատկապես հարկավոր է։

Լուկաս անունով շունն իր տիրոջը փրկեց ավազակների հարձակումից։ Սպա Տոդ Ֆրեյզերի վրա հարձակվեցին երեք հանցագործ, և նրան տանելով անտառ՝ սպառնում էին սպանել։ Այդ ընթացքում Տոդին հաջողվում է սեղմել մեքենայի հեռակառավարման վահանակի ամրակը։ Նրա շունն այդ ժամանակ գտնվում էր մեքենայի ներսում։ Լուկասն անմիջապես վազեց տիրոջը փրկելու։

Նա հարձակվեց ավազակների վրա, որոնք էլ վախից միայն կարողացան թողնել ամեն ինչ ու փախչել։ Շունը մի քանի վնասվածք ստացավ, բայց, բարեբախտաբար, շուտ ապաքինվեց։ Շունն իրոք պատրաստ էր զոհել իրեն հանուն տիրոջ կյանքը փրկելու։