Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի փառահեղ հաղթանակը


23:44 , 2 մայիս, 2018

Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։

82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով: