Իրանում «ձկե անձրև» է տեղացել


21:27 , 2 մայիս, 2018

Իրանի Սպահան նահանգի որոշ քաղաքներում հորդառատ անձրևի ժամանակ մեծ թվով մանր ձկներ են «թափվել երկնքից»։ Այսպես կոչված, «ձկե անձրև» է տեղացել, ինչի բացատրությունը դեռ գտնել չեն կարողանում։

Տեսագրությունից դատելով՝ բոլոր ձկները պատկանել են միևնույն տեսակին։

«Ձկե անձրև» հիմնականում տեղի է ունենում տորնադոյի պատճառով, սակայն Իրանում տորնադո չի գրանցվել։

Լրագրողների կարծիքով՝ ոչ մի «ձկե անձրև» չի եղել, այլ ձուկը վթարի հետևանքով թափվել է բեռնատարի խցիկից։ Բայց Իրանում բեռնատարի վթար չի գրանցվել։