Փորձագետներ. Երկրի վրա մոտ մեկ միլիարդ մարդ զրկված է էլեկտրաէներգիայից


22:00 , 2 մայիս, 2018
Երկրի բնակչության մոտ մեկ միլիարդը զրկված է էլեկտրականությունից,– ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 2-ին։

Հետազոտության տվյալների համաձայն՝ ամենախնդրահարույց տարածաշրջանները Աֆրիկայի երկրներն են, որոնք տեղակայված են Սահարայից դեպի հարավ, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրները։ Այնուամենայնիվ 2010 թվականից մարդկանց թվի աճ է նկատվում, ում համար էլեկտրաէներգիան հասանելի է դառնում։ Փորձագետների գնահատականներով, եթե այս տեմպը շարունակվի, 2030 թվականին Երկրի վրա էլեկտրաէներգիայից զրկված 674 միլիոն մարդ կլինի։