Ինստագրամը սկսելու է արգելափակել տհաճ մեկնաբանությունները


20:40 , 2 մայիս, 2018

Instagram սոցկայքը հատուկ ֆիլտր է սկսելու օգտագործել, որը զբաղվելու է օգտատերերի նկարների տակ կոպիտ մեկնաբանությունների արգելափակմամբ,– հաղորդում է The Sun պարբերականը։

Ինչպես պարզաբանել է ընկերության մենեջեր Քևին Սիսթրոմը՝ տվյալ նորամուծությունը օգտատերերին ընդառաջող քայլերից մեկն է։ Նրանցից շատերը բողոքում էին բացասական մեկնաբանությունների քանակից։