Բոբերներ, որոնք արկածային ճանապարհորդության ցանկություն են առաջացնում


01:30 , 2 մայիս, 2018

Բոբերը մոտոցիկլի յուրահատուկ տեսակ է, որը հայտնվել է 1930-40-ականներին Ամերիկայում։ Այդ ժամանակ մոտոարշավներն ու մրցույթները հատկապես տարածված էին։ Այդ տարիներին արդեն աստիճանաբար հայտնվում ու բազմանում էին առաջին մոտոակումբները, որտեղ էլ հետագայում կազմավորվեց և ամրացավ բայքերների մշակույթը։ Ամերիկայում ամենատարածված մոտոցիկլը Հարլեյն էր։ Բայց դրանք այնքան էլ չէին համապատասխանում մոտոարշավների համար, քանի որ ծանր էին և ոչ այնքան հզոր շարժիչով։ Իսկ ահա Բոբերները հայտնվեցին ու գերազանցեցին Հարլեյներին, քանի որ ունեին ավելի հզոր շարժիչ ու թեթև էին։