Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ


20:46 , 1 մայիս, 2018
Այսօր տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ելք» խմբակցությունից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ։

Կողմ է քվեարկել 45 հոգի, դեմ՝ 56 հոգի։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: