Ինչ է կատարվում օրգանիզմում սեռական ակտից հետո


22:20 , 1 մայիս, 2018

Սեքսապաթոլոգ Դենիզա Նոուլզը պնդում է, որ սեռական ակտից հետո կարող են տխրության, ընկճվածության, անհանգստության զգացողություններ և միայնակ մնալու ցանկություն առաջանալ: Այդ երևույթը բժշկական եզրույթաբանությամբ կոչվում է հետկոիտալ ընկճախտ, գրում է The Standard-ը:

Բժիշկները նշում են, որ սեռական ակտից հետո տխրության առաջացման պատճառը կարող է լինել էնդորֆին, օքսիտոցին հորմոնների կտրուկ աճը օրգանիզմում:

«Շնորհիվ օրգազմի երջանկության հորմոնների աստիճանը կտրուկ աճում է, իսկ հետո սկսում է նվազել: Դա տեղի է ունենում ինտիմ մտերմության ավարտից հետո, որը ասոցացվում է հաճույքի հետ: Այստեղից էլ առաջանում է տխրությունը»,- մանրամասնել է սեքսապաթոլոգը: