Ռուսաստանը ձգտում է կանխել Իսրայելի և Իրանի բախումը


19:52 , 1 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանը ձգտում է կանխել Իսրայելի և Իրանի միջև բախումը Սիրիայի տարածքում, այս մասին հայտնում է Լոնդոնում լույս տեսնող Ալ-Շարկ ալ-Աուսաթ պարբերականը: Հրապարակման համաձայն, եթե դա չհաջողվի, ապա Մոսկվան  ջանալու է թույլ չտալ լայնամասշտաբ պատերազմ. ՌԴ ներկայացուցիչները ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում տարբեր կողմերի հետ:

Նշվում է նաև, որ ապրիլի 30-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իսրայելական հետախուզության տվյալների հրապարակումից հետո  հեռախոսազանգ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։