Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է Թրամփին «Խաղաղության Նոբելյան մրցանակ» տալ


19:41 , 1 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ տալ։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Մուն Չժե Ինի խոսքով՝ այդ մրցանակը Թրամփին պետք է հանձնվի՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների վերականգնման հարցում իր ունեցած դերի համար։

2000 թ. «Նոբելյան» մրցանակի արժանացել է Կորեայի Հանրապետության նախագահ Կիմ Դե Չժունը՝ Կիմ Չեն Իրի հետ հանդիպումը կազմակերպելու համար. այդ հանդիպման ժամանակ հաշտեցման պայմանագիր է ստորագրվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։