Հայտնի է Կիմ Չեն Ընի և Թրամփի պատմական հանդիպման վայրը. CNN


20:20 , 1 մայիս, 2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը համոզել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող պատմական հանդիպումն անցկացնել երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի առաջնորդներն անցած ուրբաթ հանդիպել են նույն վայրում: Աղբյուրի խոսքերով՝ մեծ հավանականությամբ գագաթնաժողովը կանցկացվի այդ նույն վայրում, իսկ որոշ միջոցառումներ հնարավոր է անցկացվեն սահմանագծի հյուսիսային կողմում: