Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի գործարար է գնդակարահվել


18:34 , 1 մայիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Letnews.ru» կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում գլխի շրջանում հրազենային վիրավորումներով ապրիլի 30-ի երեկոյան ժամերին հայտանբերվել է ազգությամբ ադրբեջանցի գործարար 31 ամյա Ֆիզուլի Գ.։

Հանցագործության մեջ կասկածվում է մեկ այլ  ադրբեջանցի՝ 46 ամյա Մահիր Մ-ն։ Նշվում է, որ վերջինը զինված է։ Հանցագործության  մեջ կասկածվող անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։