Փորձագետները որոշել են, թե օրական որքան ջուր է պետք խմել


22:00 , 1 մայիս, 2018

Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս օրական վեցից ութ բաժակ հեղուկ խմել,– հաղորդում է The Sun-ը։ Կոպիտ հաշվարկներով՝ դա 500 մլ ծավալով երեք-չորս շիշ ջուր է։ Փորձագետները համոզված են, որ այս կանոնը չպահպանելու դեպքում բացասական հետևանքները շատ արագ կանդրադառնան օրգանիզմի վրա։

Նշվում է, որ բարձրահասակ և խոշոր կազմվածքով մարդկանց խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել։ Ալկոհոլ օգտագործելու դեպքում խորհուրդ է տրվում ընթացքում ալկոհոլը հերթափոխել ջրով։