Թափանցիկ տուն, որի ներսում գիշերը երևում է աստղալից երկինքը


05:00 , 1 մայիս, 2018

Ինգրիդ և Բենժամին Հերթեֆյոլգեր ամուսիններն իրենց և իրենց երեխաների համար կառուցել են ոչ սովորական տուն հյուսիսային Սանդխորնոյա կղզու վրա։ Թափանցիկ առաստաղով և պատերով տունը շատ գեղեցիկ, ինքնատիպ ու հարմարավետ է ստացվել։ Այնտեղ ձմռանը տաք է, ամռանը՝ զով։ Նման տան կառուցման համար նրանք ծախսել են 414 000 դոլար։