Եվրոպան սպառնացել է եռակի հարված հասցնել ԱՄՆ-ին


22:22 , 30 ապրիլ, 2018

Եթե ԱՄՆ–ն մաքսատուրք մտցնի ԵՄ–ից ներմուծվող ապրանքների վրա, նրանց «եռակի հարված» է սպառնում։ Նման զգուշացմամբ հանդես է եկել առևտրի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Սեսիլյա Մալմստրեմը,– հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։

Մալմստրեմը չի բացառել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը, եվրոպական արտադրողին աջակցելու միջոցներ ձեռնարկելն ու ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր դնելը։ Խոսքը նարնջի հյութի, ջինսերի, վիսկիի և մոտոցիկլետների մասին է։

Եվրահանձնակատարի խոսքերով՝ Բրյուսելը դեռևս հակված է բանակցությունները շարունակելուն և հույս ունի «բարձր մակարդակով երկխոսության»։ Եվրոպան ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել, եթե Վաշինգտոնը չհրաժարվի մաքսատուրքեր մտցնելու մտքից։