ՀՀ զինուժը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել


19:33 , 30 ապրիլ, 2018

ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վարժանքների վերաբերյալ հատուկ ռեպորտաժը կցուցադրվի մայիսի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Զինուժ» հաղորդաշարի շրջանակներում: