Քողարկված դիմակայություն է ծավալվում Թոխմախի Մհերի և Լֆիկ Սամոյի միջև


12:56 , 8 մայիս, 2013

Փաստորեն քողարկված դիմակայություն է ծավալվում Թոխմախի Մհերի և Լֆիկ Սամոյի միջև՝ քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնի համար: Բանն այն է, որ Թոխմախի Մհերը անպայմանորեն ու իրեն հատուկ զոռբայությամբ ուզում է այդ պաշտոնն ամրագրել իր որդյակի համար, իսկ Լֆիկն էլ ուզում է, որ 1-ին տեղակալ դառնա Մալաթիայի ներկայիս թաղապետը, որովհետև այդ դեպքում էլ իր եղբորորդին էլ կդառնա Մալաթիայի թաղապետը:
Ընդ որում, եթե Լֆիկը բավականին նուրբ է գործում, ապա Թոխմախի Մհերը անթաքույց ու շանտաժի էլեմենտներով հագեցած վարք է դրսևորում՝ հասկացնելով, որ այդ պաշտոնից զատ իր որդուն, այսինքն՝ իրեն, ոչինչ չի հետաքրքրում:
Ողբամ քեզ, թոխմախալֆիկապատ իմ Երևան: