Ամենավնասակար ալկոհոլային խմիչքը


05:00 , 30 ապրիլ, 2018
operativ.am-ը գրում է

Ամերիկացի գիտնական Մարկ Մենոլասկինոն հերքել է կարմիր գինու՝ առողջության համար օգտակարության առասպելը: Գիտնականն ապացուցել է, որ մեծ քանակությամբ կարմիր գինի օգտագործելը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների, ընկճախտի, դեմենցիայի առաջացման պատճառ դառնալ: Այն բացասաբար է ազդում նաև սրտի աշխատանքի վրա: Այդ մասին գրում է Segodnya.ua-ը:

Բժիշկ Մենոլասկինոյի կարծիքը հաստատում է բնաբույժ Իզաբել Շարկարը, ըստ որի՝ կարմիր գինին ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքն է մաշկի համար:

«Կարմիր գինին մաշկի բորբոքում է առաջացնում, կարմրություն և ցան: Դրա պատճառը մասամբ նրա մեջ առկա շաքարն է: Շաքար կա նաև ալկոհոլային այլ խմիչքների, առավելապես կոկտեյլների և լիկյորների մեջ, որոնց ավելացվում են քաղցր օշարակներ և հյութեր»,- ասել է Շարկարը: