Եգիպտական բուրգերի մոտ գտնվող թանգարանում հրդեհ է բռնկվել (Video)


23:43 , 29 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

Գիզայի հանրահայտ բուրգերի հարևանությամբ գտնվող Մեծ եգիպտական թանգարանի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է NTV-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, այրվել են շինարարական սանդուղքն ու մեկուսիչ նյութերը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բոլոր աշխատողներին տարհանել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին 10 մարտական հաշվարկ է մասնակցել: Ներկա պահին հրդեհը տեղայնացվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ