Instagram-ում ամենահայտնի հանգստավայր է ճանաչվել «Kihavah Maldives Villas»-ը


23:20 , 29 ապրիլ, 2018

Armenpress-ը գրում է.

Instagram-ի լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագրի օգտատերերի հարցումների համաձայն` ամենահայտնի հանգստյան վայր են ճանաչվել Մալդիվյան կղզիներից մեկում գտնվող «Kihavah Maldives Villas» անվամբ վիլլաները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բաի կղզում գտնվող «Kihavah Maldives Villas»-ի համար քվեարակել է  ավելի քան 45 հազար օգտատեր:

«Եվ զարմանալի չէ, որ լուսանկարները այստեղ նույնիսկ անհրաժեշտ չէ մշակել` մաքուր ջուր, չայցելված լողափեր և սեփական լողավազաններով վիլլաներ, որոնք արժանանում են սոցիալական ցանցերի շատ օգտատերերի հավանությանը»,- նշված է հոդվածում: