Ճաշի հոտ արձակող կանգառներ՝ Լոնդոնում


21:28 , 29 ապրիլ, 2018

HarperCollins հրատարակչատունը MediaCom գործակալության հետ համատեղ թողարկել է The Bosh խոհանոցային գրքի գովազդային արշավը:

Այդ նպատակով գործակալությունը լոնդոնյան 4 կանգառներում տեղադրել է պատրաստի ճաշի հաճելի հոտեր արձակող ուտեստների պատկերներ: Այս մասին հաղորդում է Campaign-ը:

Արշավն ստացել է Smell me անվանումը և կոչված է մարդկանց ուշադրությունը գրավել, որոնք քաղցած վերադառնում են աշխատանքից:

Nielsen BookScan-ի տվյալներով՝ The Bosh! խոհանոցային գիրքը ներկայացվել է 2018թ. ապրիլի 19-ին բուսակերության առաջին փառատոնին և դարձել է ընթացիկ տարվա ամենաժողովրդական գիրքը: