Ավստրալիայում մարդկանց տարհանել են համալսարանից փտած մրգի պատճառով


17:00 , 29 ապրիլ, 2018
Ավստրալիայում Մելբուրնի համալսարանից տարհանել են ավելի քան 500 ուսանողների և դասախոսների գազի հոտի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Պարզվել է, որ գազ հիշեցնող տհաճ հոտի պատճառը դուրիանի փտած մնացորդն է, որը մնացել է համալսարանի գրադարանի պահարաններից մեկում: