Ապրիլի 23-ին լույս աշխարհ եկավ Քեյթի և Ուիլիամի երրորդ երեխան:
Խոսելով արքայազն Ուիլիամի երեխաների մասին՝ չենք կարող չհիշել Դիանային: Վերջերս փորձագետները ցանկացել են համեմատել Դիանային և Քեյթին: Արդյունքը զարմացրել է ողջ աշխարհին:
Դեռ Դիանայի կենդանության ժամանակ շատ մարդիկ նկատել են, որ նա երեխաների հետ կարողանում է խոսել մարմնի հպումով: Լեդի Դին շատ ուշադիր և հոգատար մայր է եղել իր որդիների համար: Փորձագետները պնդում են, որ Քեյթը շատ նման է Դիանային:
Սյուզան Կոնստատինը, ով մարդու շարժուձևի մասին գրքի հեղինակ է, պնդում է, որ այս երկու կանայք շատ ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ:
Լեդի Դին մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական կապին: Զբոսանքի ժամանակ Դիանան միշտ ձեռքը դնում էր երեխաների ուսին կամ էլ բռնում էր նրանց ձեռքը: Այս մշտական շփումը ցույց է տալիս, որ երեխաներն ապահով են, և նրանց վտանգ չի սպառնում:
Քեյթը, ինչպես Դիանան, միշտ փորձում է կռանալ և հավասար լինել երեխային: Այս ճանապարհով երեխան իրեն հավասար է զգում: