«Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև հանդիպում այսօր չի կայանալու


13:04 , 29 ապրիլ, 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում չի կայանալու ԱԺ «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև հանդիպում է սպասվում։