Երկրապահի օրը ողջ հայ ազգի տոնն է


11:02 , 8 մայիս, 2013

Երկրապահի օրը ողջ հայ ազգի տոնն է: Երկիրը պահեցին այնպիսի կտրիճներ, որոնց թափած արյան յուրաքանչյուր կաթիլ վերականգնեց հայրենի կորցրած արժեքներն ու ազգային արժանապատվությունը: Նրանք պաշտպանեցին մեր սահմանները, ապահովեցին երկրի զարգացումը, որպեսզի բարգավաճի մեր հայրենիքը: 
Բազմիցս լսում ենք` ինչպես են Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունները խոսում, որ պատրաստ են ոտքի կանգնել և պատերազմել, սակայն վախկոտների ժառանգորդ սերունդը ի զորու է միայն «ամպագոռգոռ» հայտարարություններ հնչեցնել: 
Որպես ԲՀԿ Երիտասարդների Միության ղեկավար, շատ եմ շփվում երիտասարսդների հետ և հավաստիացնում եմ, որ այսօրվա սերունդն էլ պատրաստ է մարտնչելու և հաղթանակելու: