Լվացքի մեքենան կարգի բերելիս կարելի է շատ հետաքրքիր բացահայտումներ անել։ Օրինակ ոմն տանտիկին այն մաքրելիս հայտնաբերեց բոլոր այն գուլպաները, որ վաղուց ի վեր անհետացած էին համարվում։ Յուրաքանչյուր տանը կա այն լեգենդար իրը, որի միջոցով անհետանում են որոշ այլ մանր իրեր։ Իրենց աշխատանքի բերումով տանտիկինն ու ամուսինը որոշում են կարգավորել լվացքի մեքենայի խնդիրները, որոնց պատճառով այն լավ չէր աշխատում, և ահա բացելով ներքևի հատվածը՝ նրանք հայտնաբերում են ներքնազգեստ, բանկային քարտ, գուլպաներ և ևս մի քանի այդպիսի մանր իրեր։ Իսկ ահա ջրի խողովակի մեջ հայտնաբերվեց մի քանի դոլլար։