Yerkir.am-ը գրում է.
Լոս Անջելեսում Ապրիլի24-ին անհայտ անձը կրակ է բացել 19-ամյա Հարի Նալբանդյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով նա թեթևակի վնասվածքներ է ստացել:
Ըստ Abc7-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի 14-րդ ավտոմայրուղում:
«Նա մեքենան հավասարվեց իմ մեքենայի, ապա իջեցրեց պատուհանը, և մենք նայեցինք իրար: Դրանից հետո նա 8 անգամ կրակեց»,-պատմել է Նալբանդյանը:
Նալբանդյանների կարծիքով՝հարձակման պատճառը եղել է Հայաստանի դրոշը: