«Ժողովուրդ». Քաղաքացին ապագա զինծառայողից 7000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ ծառայությունը բնակավայրին մոտ զորամասում կազմակերպելու համար


09:40 , 27 ապրիլ, 2018
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության անցնելու համար քաղաքացուց 7000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ գործի շրջանակներում էլ քաղաքացի Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2016 թ. տեղեկանալով, որ Հ. Սաղաթելյանը պետք է անցնի պարտադիր ժամկետային ծառայության, բայց չի ցանկանում հեռու տեղ ծառայել, իբր այդ հարցում օգնելու համար ապագա զինվորից պահանջել և ստացել է 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և խաբեությամբ հափշտակել է այն: Հիմա Ներսիսյանը կալանավորված է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: