Համացանցն արդեն օգնում է ծննդաբերել առանց բժշկական միջամտության․ այս կինն այդպես էլ վարվել է


02:00 , 27 ապրիլ, 2018

Ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ մարդիկ հաճախ զբաղվում են ինքնաբուժությամբ և բժշկական խորհուրդներ են փնտրում համացանցում։ Բայց սա յուրահատուկ դեպք է։ Մի քանի տեսանյութ նայելու հիման վրա հյուրանոցում ծննդաբերելն իրոք ցնցող է։

22-ամյա Տիա Ֆրիմանը որոշեց, որ բժիշկների օգնությունն իրեն հարկավոր չէ։ Իր հղիության մասին նա իմացել է ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ։ Նրա քաշն այդ ընթացքում չէր ավելացել, և մարմնի կառուցվածքի փոփոխություն չէր եղել։ Իր մի քանի ավելացած կիլոգրամը նա վերագրում էր մարզասրահ չհաճախելուն և մի քիչ շատ ուտելուն։

Ինչպես կարելի է չնկատել հղիությունը մի քանի ամիս՝ անհասականալի է, բայց Տիան վստահեցնում է, որ ինքն անգամ չէր կասկածում։ Իմանալով երեխայի մասին՝ նա չընդհատեց ճամփորդությունը և ընթացքում իրեն վատ զգալով՝ միանգամից դիմեց համացանցի օգնությանը։ Ապագա մայրիկը որոշեց, որ ինքը գլուխ կհանի և օգնության չդիմեց։ Նա մի քանի տեսանյութ նայեց համացանցում, որտեղ խորհուրդներ էին տրվում ծննդաբերության հետ կապված, հետո լոգարանում ջուր հավաքեց, պառկեց ջրի մեջ և հետևեց տեսանյութի խորհուրդներին։ Կարճ ժամանակ անց երեխան լույս աշխարհ եկավ։ Նա կերակրեց նորածնին, ապա պառկեց քնելու։ Նրանց մասին հիմա խոսում են բոլորը։