Shantnews.am-ը գրում է.
Factor.am-ին տված հարցազրույցի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյան ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ներդրման արդյունքում է, որ ժողովուրդը հասկացել է՝ երկրի տերը ինքն է:
«Նիկոլ Փաշինյանն արեց իշխանափոխության բազամքայլ օպերացիան: Ես որոշակի տեղեկատվություն ունեմ, որ ՀՀԿ-ում երեկ նիստի ժամանակ իրար հետ վիճել են, թե ինչի շուրջ չեմ կարող ասել: Դրանից հետո իրենց հավաքել է Սերժ Սարգսյանը և ասել, որ եթե անգամ ՀՀԿ-ն ընդդիմություն լինի, իրենց որևէ մեկը չի նեղի: Կարևորը , որ միասնական լինեն», - ասել է Արամ Սարգսյանը:
Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահի «Ծառուկյան» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելուն, ապա, ըստ Սարգսյանի, կա տեսական հնարավորություն:«Մարդը հանրային լայն ազդեցության արդյունքում կարող է փոխել իր տեսակետը: Քրիստոնեությունը ասում է, որ Աստված ներում է այն մեղքը, որը խոստովանում ես: Քաղաքական տեսակետից էլ կարելի է այս կերպ նայել», - հավելել է Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։