Վաղը «Իմ քայլը» նախաձեռնությունը Երևանում հանրահավաք չի անի


21:30 , 26 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» նախաձեռնությունը Երևանում հանրահավաք չի անի, Հանրապետության հրապարակից հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Որոշել ենք, որ վաղը ժամը 18-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում։ Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանան, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։