Ճգնաժամը Հայաստանում պետք է կարգավորվի 2017-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա. Կայացել է Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցը


19:45 , 26 ապրիլ, 2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես օրինական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակում և 2017-ի ապրիլին անցկացված խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների հիման վրա: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել մայիսի 1-ին նախանշված վարչապետի ընտրությանը», - ասված է հաղորդագրությունում: