Tert.am-ը գրում է.
21:15
Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու:
21:11
Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Սոթք –Քարվաճառ, և Գորիս-Բերձոր ճանապարհի համար դեպի Արցախ որևէ խոչընդոտ չստեղծվի, ռազամական և քաղաքացիական բեռների տեղափոխման համար:
Նա նաև ասաց, որ իրենց շարժման տրամաբանությունից դուրս որևէ բան պայմանավորվելը սադրանք է: «Որևէ լկտիության դրսևում մեր շարժման հետ որևէ կապ չի կարող ունենալ»,-ասաց նա:
Ն. Փաշինյանը խոսեց անելիքներից և նշեց, թե ինչ են անելու առաջիկա օրերին: «Մենք որոշել ենք, որ վաղը՝ ժամը 18:00-ին, պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ Գյումրիում:
Բավականին երկար ժամանակ է, որ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխությունը և ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, որը պատկանում է ժողովրդին. այսօր հանրահավաքում իր ելույթում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց հանրապետությունում առանց պետհամարանիշի մեքենա վարող վարորդների մասին և արձանագրեց, որ այդ երևույթը շարժման ցուցարարների կողմից կանխվել է:
«Երեկ երեկոյան, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում բամաթիվ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների վարում են, որոշեցին արագ լուծել այդ խնդրը: Մեր շարժման ակտվիստների միջոցով ընդամենը 1 ժամ հետո կարգավորեցին և քաղաքում չկա որևէ առանց պետհամարանիշի մեքենա: Ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ ու արագ չեմ լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:
Նա նշեց, որ երեկ Հանրապետության հրապարակում ինքը ժողովրդի կողմից առաջադրվեց վարչապետի թեկնածու, և շեշտեց, թե դա շատ պատասխանատու կարգավիճակ է: Նա ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսի կգան և կկազմեն համապատասխան որոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։