Մեծ հետույքով մանկական խաղալիքն ապշեցրել է ծնողներին


22:00 , 26 ապրիլ, 2018

Ամենագեղեցիկ հետույքների Miss BumBum բրազիլական մրցույթը մանկական տիկնիկ է արտադրել՝ խիստ մեծացված չափսերով, որոնք վրդովել են ծնողներին և հոգեբաններին:

Դեղին լողազգեստով Բարբի տիկնիկի հետույքն անբնական մեծ է երևում, սակայն մրցույթի կազմակերպիչները պնդում են, որ իրենց Բարբին «իսկական բրազիլական կառուցվածք ունի»:

Image result

Ծնողները քննադատել են խաղալիքն այն բանի համար, որ այն կարող է ազդել երեխաների հոգեկանի վրա և աղավաղել կանացի մարմնի մասին նրանց պատկերացումները: Նրանք նամակ են գրել մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով դադարեցնել տիկնիկի արտադրությունը:

Բոլոր պահանջներին և մեղադրանքներին ի պատասխան՝ Miss BumBum մրցույթի հիմնադիր Օլիվեր Կակաուն պատասխանել է, որ իր լսարանը երեխաները չեն։