Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում


18:00 , 26 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձել է  հարցին՝ հնարավորության դեպքում արդյոք կաշխատի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա լինի վարչապետ:

«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արձագանքեց Վարդան Արամյանը: Մյուս հարցին՝ նույնիսկ հանուն երկրի չի՞ աշխատի, Արամյանն ասաց, որ այդ դեպքում պետք է Փաշինյանի թիմի անդամ լիներ: