Բակո Սահակյանը Վեհափառի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը


17:40 , 26 ապրիլ, 2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը: