Արմեն Գևորգյանը Մոսկվայում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ երեք խումբ հարցեր է քննարկել


16:30 , 26 ապրիլ, 2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ:

Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել այսօր առավոտյան: