Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ


15:30 , 26 ապրիլ, 2018

Panorama.am-ը գրում է.

Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է ռուսական իշխանությունների հետ ոչ պաշտոնական բանակցություններ վարել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»  գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները:

Նալբանդյանը Մոսկվա է մեկնել երեկ երեկոյան, այսօրվա ընթացքում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ են ծրագրված:  Բանակցությունների կենտրոնում լինելու են Հայաստանում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ