Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը և Լևոն Մկրտչյանը հրաժարականի դիմում են ներկայացրել
14:55 , 26 ապրիլ, 2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:
Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն երեկ հայտարարություն էր տարածել իշխանական կոալիցիան լքելու մասին:
ՀՅԴ-ն նշել էր, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը: