ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել


13:30 , 26 ապրիլ, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից: 

Հիմք ընդունելով քաղաքական կոալիցիայի մասնակցության դադարեցման վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի          հայտարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է ներկայացրել  ՀՀ նախագահին: