Անցած գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա


10:07 , 26 ապրիլ, 2018
Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները։